Յոթ իր, որոնք չի կարելի որպես նվեր ընդունել

24-10-2017 19:07

Դանակ Դանակը, մկրատը եւ ցանկացած այլ ծակող-կտրող առարկա մարդն ինքն իր համար պետք է գնի: Սուր սայր ունեցող իրերում բացասական էներգիա է կուտակվում: Իսկ եթե նման իր նվիրողը շատ է պնդում, փորձիր նրանից գնել այն, թեկուզ՝ խորհրդանշական գումարով: Ժամացույց Այն հաշվում է ժամանակը: Կարծես, առանձնապես կարեւոր չէ, բայց ժամացույցին հատուկ է կանգ առնելը: Որպեսզի նման նվերը չխորհրդանշի երջանիկ կյանքի ավարտը, ավելի լավ է՝ այն նվիրողին մի փոքրիկ գումար տալ: Դրամապանակ Որպես նվեր ընդունելով դատարկ դրամապանակը՝ կարող ես բաց թողնել գումարի հետ կապված քո հաջողությունը: Դրանում պետք է լինի գումար, թեկուզ՝ մանրադրամ: Թաշկինակ Շատ ազգերի մշակույթում գոյություն ունի թաղման ժամանակ թաշկինակ նվիրելու սովորությունը: Այդ իրը սերտորեն կապված է տխրության ու արցունքների հետ:  Մարգարիտ Նման նվերը կարող է հանգեցնել դժբախտության, կորստի ու հիվանդության: Շատ երկրներում այն խորհրդանշում է անմխիթար այրիների ու որբերի արցունքները: Հայելի Հայելին մոգական իր է: Համարվում է, որ այն կարող է տանել գեղեցկությունը, երիտասարդությունն ու կենսուրախությունը: Հատկապես պետք է վախենալ հին հայելիներից: Ձեռնոց Ձեռնոցի հետ շատ մոգական ծեսեր են կապված՝  անձին կառավարելու առումով: Ու դրանցով ընդունված է փոխանակվել (ինչպես ասվում է՝ երես առ երես), ոչ թե նվիրել:   Աղբյուրը՝ Klubber.ua

style.news.am
24-10-2017 19:07