Երջանիկ հարաբերությունների չորս նշան

24-10-2017 21:13

1. Գրկախառնություններ Հպվելու զգացողությունը չափազանց կարեւոր է: Եթե մարդիկ անընդհատ հպվում են իրար, գրկում ու շոյում, հատկապես մի քանի տարվա համատեղ կյանքից հետո, դա ամուր ու երջանիկ հարաբերությունների նշան է: Չէ՞ որ կիրքը տարիների ընթացքում անցնում է, սեքսը երկրորդական դառնում, սակայն քնքշանքն ու գրկախառնությունները մնում են՝ ցույց տալով փոխադարձ զգացմունքների աստիճանը: 2․ Գաղտնիքների բացակայությունը Այս կետը կարելի է նաեւ վստահություն անվանել: Երբ ձեզնից որեւէ մեկը սկսում է իրեն տարօրինակ պահել, մեկուսանալ, երկար ժամանակ անցկացնել սոցցանցերում, հեռախոսը ձեռքին ուրիշ սենյակ գնալ, դա արդեն ոչ թե վստահություն է, այլ կասկածելի գաղտնապահություն: Ընդ որում, հաճախ այդ պահերին զուգընկերներից մեկը կարող է պարզապես լուծել իր համար կարեւոր ինչ-ինչ խնդիրներ, այլ ոչ թե ինչ-որ մեկին սիրահետել: Այդ դեպքում արդարացի հարց է ծագում՝ ինչո՞ւ է նա փորձում դա երկրորդ կեսից թաքուն անել: Չէ՞ որ երջանիկ հարաբերությունների դեպքում մարդիկ միմյանցից գաղտնիքներ չեն ունենում: 3. Տարաձայնությունները երկուսով լուծելը՝ առանց կողմնակի մասնակցության Երբ հարաբերություններում սկսվում են խնդիրներ՝ դրանք պետք է լուծել բացառապես երկուսով, առանց ընկերների, մտերիմների ու հարազատների մասնակցության: Չէ՞ որ ցանկացած խնդիր, որն առաջանում է զույգի հարաբերություններում, նրանց երկուսին է վերաբերում, հետեւաբար այն պետք է լուծվի հենց երկուսի ջանքերով ՝ առանց կողմնակի մասնակցության: Դա ճիշտ ու վստահությամբ լի հարաբերությունների նշան է: Ձեր բոլոր տարաձանություններն ինքներդ կարգավորեք՝ առանց հանրային քննարկումների կամ միջամտությունների: 4. Պարտականությունների ողջամիտ բաժանում Հարաբերություններում ճիշտ մոտեցումն այն է, երբ զուգընկերներից յուրաքանչյուրը տնային գործերում զբաղվում է նրանով, ինչի հանդեպ ավելի ընդունակ է, քան մյուս զուգընկերը: Ոչ ոք չի խոսում ծուլության մասին, որն առհասարակ խանգարում է վեր կենալ բազմոցից ու ինչ-որ բան անել: Սակայն երբ դուք հստակ գիտեք, որ ձեր պարտականությունները ողջամիտ ձեւով են բաժանված, ոչ ոք ոչ մի ավելորդ գործով չի զբաղվում, ու տան մաքրության կամ ճաշ պատրաստելու ժամանակ ամեն ինչ սահուն է ընթանում: Այդ դեպքում ոչ ոք այլեւս մյուսից չի նեղանում, ինչը վկայում է հասուն ու երջանիկ հարաբերությունների մասին: Աղբյուրը՝ Ivona

style.news.am
24-10-2017 21:13