Քո անցյալի հանդեպ տղամարդու խանդը

24-10-2017 22:07

Պարզի՛ր պատճառը Հնարավոր է՝ քո ընտրյալի նախկին ընկերուհին նրա հետ անկեղծ չի եղել կամ լուրջ հարցում խաբել է, եւ դա բնականաբար, նրան հոգեկան հարված է հասցրել: Այս դեպքում նա կարող է կասկածել նաեւ քեզ ոչ թե այն պատճառով, որ չի վստահում, այլ նրա համար խանդն արդեն սովորություն է դարձել: Եթե դու տղա ընկերներ ունես, ծանոթացրու նրա հետ Դա հաճախ օգնում է խանդոտ զուգընկերոջը հասկանալ, որ ձեր հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Փորձիր խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են խանդի պատճառ դառնալ: Փորձիր անգամ ամենափոքր առիթը չտալ մտածելու, թե դու կարող ես անտարբեր չլինել նախկին ընկերոջդ նկատմամբ կամ, Աստված չանի, դեռ սիրում ես նրան: Նման կասկածներն, իրոք, կարող են քայքայել ձեր հարաբերությունները: Բաց խոսիր նրա հետ Անկեղծ խոստովանիր, որ հոգնել ես անհիմն խանդից, եւ եթե տղամարդը չդադարի քեզ ու իրեն հոգնեցնել, ձեր հարաբերություններին, իրոք, պետք է վերջ դնել: Քեզ պատկերացրու նրա փոխարեն Եթե տղամարդու խանդը քո անցյալի նկատմամբ ոչ մի կերպ չի անցնում, դու ինքդ փորձիր մի լավ խանդել նրան: Զանգահարիր աշխատավայր, հարցուփորձ արա, թե որտեղ է եւ ում հետ: Դա գործող մեթոդ է հարաբերություններն ամրացնելու կամ գոնե սիրելիին նրա իսկ խելագար պահվածքը ի ցույց դնելու համար: Աղբյուրը՝ Ivona

style.news.am
24-10-2017 22:07