Դալմա Գարդեն Մոլ. «Շոփինգը Հայաստանում 5 տարեկան է»

25-10-2017 10:14

Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային կենտրոնը 5 տարեկան է: Հոբելյանի կապակցությամբ Դալման խաղարկություն էր կազմակերպել, որին մասնակցելու համար հարկավոր էր 50 հազար դրամի չափով գնումներ կատարել, յուրաքանչյուր կտրոնը՝ առնվազն 5 հազար դրամի չափով: Առեւտրի կենտրոնի 5-ամյակի կապակցությամբ խաղարկվեց Mercedes A դասի երկու մեքենա, iPhone 8 եւ այլ արժեքավոր նվերներ: Mercedes-ների երջանիկ սեփականատեր դարձան Գուրգեն Գրիգորյանցն ու Վարդուհի Հովհաննիսյանը: Ամբողջ օրվա ընթացքում առեւտրի կենտրոնում երեխաների եւ մեծահասակների համար տոնական միջոցառումներ են կազմակերպվել՝ անիմացիաներ, փուչիկներով եւ պղպջակներով խաղեր, DJ Karo Pillz-ի մասնակցությամբ պարեր: Rouge-ը կազմակերպել էր Master Class, իսկ Դալման հայ դիզայների մասնակցությամբ Fashion Show, Իսկ երեկոյան առեւտրի կենտրոնում համերգ տվեց բոլորի կողմից սիրված Dato-ն: Այդպիսով Հայաստանում առաջին մոլը իր ծննդյան 5-ամյակին բոլորի օրը տոն դարձրեց:

style.news.am
25-10-2017 10:14