Խիստ կասկածում ենք, որ նախագահի շրջապատի մեծ մասը 10 չէ, 1 էջ երբևէ կարդացել է. Ուսանողները՝ Սերժ Սարգսյանին

25-10-2017 14:17

ԱԺ-ի դիմաց այսօր ակցիա էին իրականացնում ԵՊՀ  պատմության ֆակուլտետի ուսանողները, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները: Նրանք սպասում էին Վիգեն Սարգսյանին՝ պարզելու համար, թե երբ  ինքը  հայտարարում է, որ  հարցը քննարկել է ակադեմիական  տարկետման վերացման  խնդրով մտահոգ ուսանողների հետ, ո՞ւմ է  նկատի ունեցել, քանի որ ո՛չ ակտիվ ուսանողների, ոչ էլ նախաձեռնության անդամների հետ  հանդիպում չի եղել: Նրանց դիտարկմամբ՝ նախարարը կա՛մ ստում է, կա՛մ այլ հանգամանք կա, որը պիտի պարզվի: Նախաձեռնության անդամներից մեկը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի երկվա ելույթին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել էր, որ հարցի շուրջ շահարկումներին շատ կոշտ պատասխան տան: «Ելույթի մեջ եղել է այսպիսի մի բան, որ ես կասկածում եմ, որ տասը էջ կարդացել են երբևէ:  Չեմ ուզում այս մակարդակի պատասխան տալ, բայց ես որպես ՀՀ քաղաքացի շատ խիստ կասկածում եմ, որ նախագահի շրջապատի մեծ մասը 10 չէ, 1 էջ երբևէ կարդացել  է»:   Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am
25-10-2017 14:17