Կանանց 3 սովորություն, որոնք տղամարդուն թույլ չեն տալիս ֆինանսապես աճել

25-10-2017 20:13

Վախ ներշնչելու սովորություն Ախր, ո՞ւր ես խցկվում, մենք առանց այն էլ հազիվ ենք հասցնում, բա որ հանկարծ դու այնտեղ… բա որ հանկարծ քեզ այնտեղ… Ավելի լավ է դանդաղ շարժվեք, հագնելու բան ունենք, ուտելու՝ նույնպես: Այստեղ մի՛ գնա, այսինչ բանը մի՛ արա… Նման կնոջը թվում է, թե ինքն աջակցում է, պաշտպանում է տղամարդուն, փորձում է պիտանի լինել: ԲԱՅՑ: Նա դրանով իր տղամարդուն վախ է ներշնչում: Վախը կաթվածահար է անում տղամարդուն, եւ նա վախենում է առաջ շարժվել, նոր բան փորձել, ռիսկի դիմել, լիդեր դառնալ: Այդ ամենը տղամարդուն ռեգիդ է դարձնում՝ ամբողջ կյանքը նույն պաշտոնում, խամրած աչքերով: Խնայելու եւ չափից դուրս տնտեսելու սովորություն Տես, թե ես ինչ տնտեսող եմ. մեզ ավելին պետք չէ, կձգենք, հագուստը երկար կհագնենք, էժան սնունդ կուտենք եւ այլն: Այստեղ մթերքի որակի վրա կտնտեսեմ, այնտեղ՝ երեխաների զարգացման: Իսկ ինչու՞ պետք է տղամարդն աճի, եթե առանց դրա էլ ամեն բան հերիքում է: Ոչինչ չցանկանալու սովորություն Առանց ցանկությունների կին, հարմար կին: Կամ Հոգնած կին: Ինչպես նաեւ կին, որը բոլորին միշտ պարտք է: Սրանք կանանց տեսակներ են, որոնք ոչինչ չեն ուզում իրենց համար, ընտանիքի համար, ուրախության եւ հանգստի, զարգացման, տան, մի խոսքով՝ կյանքի համար: Կին, որի համար միշտ եղածն էլ բավական է: Եվ նա դրանից շատ ոչինչ չի ուզում: «Ինչներիս է պետք նոր մեքենան, մեծ բնակարանը, լավ դպրոցը, առանց դրա էլ ապրում ենք էլի, ոնց որ մյուս մարդիկ»: Իսկ դա տղամարդուն ֆինանսական իմպոտենտ է դարձնում: Տղամարդն ուզում է պետքական լինել, նա իր բնույթով հակված է զարգացման: Իսկ երբեմն նրա կողքին մշտապես դժգոհ, «սարսափելի» կինն ավելի է խրախուսում զարգացման, քան հնազանդ, մեղմ գեղեցկուհին: Իսկ թե ինչու են նրանք մնում այդ մոխրագույն, սարսափելի կամ հիստերիկ կանանց կողքին, դա արդեն ուրիշ պատմություն է: Միգուցե նրանց մայրն է այդպիսին եղել, կամ էլ կյանքն այդպես է դասավորվել: ԲԱՅՑ: Վերոնշյալ սովորությունները հարուստ տղամարդկանց կանայք չունեն: Աղբյուրը՝ ladies-charm.ru

style.news.am
25-10-2017 20:13