Կենդանակերպի նշանների պահվածքը, երբ զայրացած են

25-10-2017 21:07

Խոյ Խոյը միշտ պատրաստ է զայրանալ: Նա կարող է պայթել զայրույթից, եւ այդ ժամանակ նա կորիդայում հայտնված կատաղած ցուլ է հիշեցնում: Բարեբախտաբար, Խոյն արագորեն հանդարտվում է, չնայած Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ընդունված է համառ համարել: Ցուլ Ցուլը համբերատար է, այդ պատճառով երկար է զայրանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կուտակել վիրավորանքը, իսկ հետո հայտարարել այդ մասին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ վիրավորողն ամենեւին դա չի սպասում: Այդ պատճառով հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս միանգամից արտահայտվել եւ լարվածությունն իրենց ներսում չպահել: Երկվորյակներ Երկվորյակները զայրացած ժամանակ չեն մտածում արտահայտությունների հարցում, իսկ եթե նրանց նպատակաուղղված են զայրացրել, նաեւ վրեժի մեթոդների: Բարեբախտաբար, Երկվորյակներն արագորեն տարվում են այլ բաներով. չէ՞ որ շուրջն այնքան դրական եւ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են շեղել բացասական էմոցիաներից: Խեցգետին Զայրանալով՝ Խեցգետինը կարող է վիրավորվել, տխրել կամ նույնիսկ որպես զոհ ներկայանալ: Բայց հենց այդ վիճակում զայրացած Խեցգետինն առավել սարսափելի է, քանի որ շրջապատի մոտ մեղավորության զգացում առաջացնելով՝ կարող է ներողություն կորզել ե՛ւ իրեն վիրավորողից, ե՛ւ նրանից, ով ընդհանրապես կապ չունի իրավիճակի հետ: Առյուծ Զայրացած Առյուծն անպայման կցանկանա լուծել խնդիրը: Նա կարող է թշնամուց վրեժ լուծելու սարսափելի ծրագիր կազմել: Մեկ «բայց». գաղափարն Առյուծը կյանքի կկոչի շրջապատի միջոցով, իսկ դա նշանակում է, որ զայրացած Առյուծը բավական վտանգավոր է նաեւ մտերիմների համար: Կույս Կույսը կարող է երկար ժամանակ վրեժ ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար են: Կույսը կարող է բազմաթիվ բողոքներ գրել անբարեխիղճ սպասարկման համար եւ չհոգնել: Շատերը Կույսերին խորհուրդ են տալիս այդ ամբողջ էներգիան դրական հուն ուղղել: Կշեռք Զայրացած Կշեռքները հակասական զգացմունքներ են ունենում. շարունակել զայրանա՞լ, թե՞ ներել ու բաց թողնել, ամեն ինչ հիշե՞լ, թե՞ կյանքից ջնջել բացասականի աղբյուրին: Կշեռքները շատ երկար կարող են տատանվել, իսկ իրավիճակից ելքը կախված է այն հանգամանքից, թե ե՞րբ կհոգնեն մտածել եւ կվճռեն գործել: Կարիճ Վրեժի կամ պատասխան հարվածի հարցում Կարիճները հավասարը չունեն: Սակայն դեմ գնալով տիեզերքին, հարկավոր է հիշել բումերանգի օրենքի մասին, եւ ոչ միայն բացասականը վերադարձնել թշնամուն, այլ ուժերը պահել մտերիմների համար ինչ-որ լավ բան անելու նպատակով: Աղեղնավոր Աղեղնավորներն անկանխատեսելի են զայրանում: Երբեմն կարող են թափ տալ ձեռքը եւ ասել՝ «Դե լավ, ո՞ւմ հետ չի պատահում», չնայած դուք հստակ հասկանում եք, որ մեղավոր եք, եւ ձգտում եք շտկել իրավիճակը: Միաժամանակ Աղեղնավորը կարող է հիշել, որ ութ տարի առաջ հենց դուք եք խմել իր յոգուրտը, եւ դեռ երկար ժամանակ ձեզ հիշեցնել այդ մասին: Իհարկե, հազիվ թե այդ դեպքում Աղեղնավորը լրջորեն զայրանա: Այծեղջյուր Այծեղջյուրները քիչ եւ հազվադեպ են զայրանում, պարզապես այն պատճառով, որ նրանց հունից հանելը դժվար է: Բայց եթե ինչ-որ մեկին հաջողվում է խախտել նրանց հանդարտությունը, պատասխան չստանալը դժվար է, քանի որ Այծեղջյուրները, Կույսերի նման, լավ հիշողություն ունեն: Ջրհոս Ջրհոսները սովորաբար բուռն են զայրանում՝ լինի ոտքը տրորած անցորդի վրա, թե՞ տիեզերական անարդարության համար: Բայց Ջրհոսը հազվադեպ է պատասխան քայլերի դիմում: Նա նախընտրում է գործով ապացուցել, որ ինքն ավելի լավն է: Ձկներ Ձկները, որպես կանոն, կարող են զայրանալ եւ վիրավորանք նորից ու նորից վերապրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի դյուրին է բաց թողնել ե՛ւ իրավիճակը, ե՛ւ հնարավոր մեղավորին, ու շարունակել ապրել: Բայց եթե դա չի օգնում, զայրույթից ազատվելուն կօգնեն հոգեբանի խորհուրդները:   Աղբյուրը՝ dailyhoro.ru

style.news.am
25-10-2017 21:07