Ինչպե՞ս տղամարդուն դուր գալ խոսակցության առաջին րոպեից

25-10-2017 22:14

Դու պետք է կայացած անհատականություն լինես՝ քո համոզմունքներով եւ կենսական առաջնայնություններով: Սովորիր հիմնավորված հայտնել քո կարծիքն այն հարցերում, որոնցից իսկապես հասկանում ես: Դա վտոմատ կերպով կստիպի տղամարդուն հարգել քեզ եւ քո կարծիքը: Սովորիր ունկնդրել, այլ ոչ թե միայն ինֆորմացիա լսել: Մի՛ ընդհատիր, տղամարդուն մի՛ շեղիր թեմայից, փորձի՛ր նրան հասկանալ: Անգամ եթե դու շատ հարցերում նրա հետ համաձայն չես, դա միանշանակ դրական կտրամադրի նրան քո նկատմամբ: Եթե դու վախենում ես հրապարակային ելույթներից եւ ուշադրության կենտրոնում գտնվելուց, պայքարի՛ր դրա դեմ: Դրա համար բազմաթիվ վարժություններ կան: Օրինակ, հանգիստ տեղ գտիր, որտեղ քեզ ոչ ոք չի տեսնում, դանդաղ խորը շունչ քաշիր եւ բարձրացիր ոտնաթաթերիդ վրա, իսկ արտաշնչելիս նորից իջիր կրունկների վրա: Կրկնիր այդ գործողություններն այնքան ժամանակ, մինչեւ լարվածությունն անցնի: Սթրեսային վիճակում կենտրոնացի՛ր հարցի էության վրա, այլ ոչ թե նրա, թե ինչ տեսք ունես կամ ով ինչ կմտածի: Ծանոթանալիս պատկերացրու, որ արդեն նվաճել ես նրան: Կզարմանաս, թե վարքագծի այդ մոդելը ինչպես կարող է իրական հաջողություն ապահովել: Փորձիր չմտածել, թե ինչ տպավորություն ես հենց հիմա թողնում տղամարդու վրա, այլ ավելի լավ է որակապես գնահատիր նրան՝ որպես զրուցակցի: Արդյոք նա այդ պարագայում դեռ ձեզ դուր է գալիս, եւ դու ուզում ես արդյոք շարունակել գերել նրան: Հնարավոր է՝  պատկերը քո ընկալմամբ արդեն փոխվել է: Աղբյուրը՝ Ivona

style.news.am
25-10-2017 22:14