Ինչու՞ են տղամարդկանց դուր գալիս հանդուգն կանայք

25-10-2017 23:07

Անարժան տղամարդուն նման կինը կարող է վախեցնել, սակայն տղան, որը ցանկանա մնալ նման կնոջ կողքին, կպաշտի նրան: Դուք պետք է հաղթահարեք սեփական անվստահությունը: Հիշեք, որ դուք գրավիչ եք հենց այդպիսին, ինչպիսին որ կաք եւ լավագույն տղամարդուն եք արժանի: Հավատացեք, քանի որ դա ճշմարտություն է: Խնդիրն այն է, որ մենք հաճախ ենք քողարկում մեր անվստահությունը՝ փորձելով անթերի տեսք ունենալ: Մենք մոռանում ենք, որ սեքսուալության աղբյուրը մեր ներսում է, այլ ոչ թե զգեստապահարանում կամ շպարի մեջ: Ձեր անհատականությունը, համարձակությունն ու հնարամտությունը ձեզ իրոք սեքսուալ եւ գրավիչ են դարձնում: Ահա՝ ինչպես է պետք կատարելագործել համարձակությունը: Փայլը գալիս է սրտից: Հանդուգն ու համարձակ կինը անվախ է: Նա սրտով է զգում: Նա միգուցե փոքրամարմին է, բայց նրան բոլորն են նկատում: Նրանում կրքեր են փոթորկում: Հանդուգն կինը միաժամանակ կգրավի եւ կվախեցնի տղամարդկանց: Տղամարդիկ նրա շուրջ պտտվում են, ինչպես մեղուն՝ մեղրի: Բայց նա կարող է նաեւ մերժել անարժան տղամարդկանց: Ժամանակ առ ժամանակ նա մտածում է, թե ինչու անհետացավ իր երկրպագուն: Բանն այն է, որ նա վախեցրել է տղային: Նա պետք է ուժեղ եւ ինքնավստահ մնա, քանի որ տղամարդը, որը կմնա նրա հետ, նույնքան ուժեղ կլինի, որքան նա: Եվ նույնքան համարձակ: Հանդուգն կինն ուղիղ ասում է, ագրեսիա կամ պահանջկոտություն չի դրսեւորում: Նա նրբաճաշակ կին է: Անհատականությունն իրենով հանդգնություն չի սահմանում: Դուք կարող եք համեստ ինտրովերտ լինել կամ ճախրող սոցիալական թիթեռնիկ, բայց միաժամանակ հանդուգն մնաք: Ամեն բան ձեր ինքնության եւ մատուցման մեջ է: Դուք կարող եք լկտի եւ սրամիտ լինել, բայց դա համարձակության հետ մատուցել: Աղբյուրը՝ Ivona

style.news.am
25-10-2017 23:07