Բաղդադը քրդերին առանց փողի է թողել

25-10-2017 23:29

Իրաքյան Քրդստանի բյուջեի եկամուտները հանրաքվեի պատճառով քաղաքական և ռազմական ճգնաժամի հետ կապված՝ ամսեկան 800 մլն դոլարից կրճատվել են մինչև 300 մլն դոլար, հայտարարել է քրդական ինքնավարության խորհրդարանի Ֆինանսների և էկոնոմիայի հարցերով կոմիտեի նախագահ Իզզաթ Սաբերը: Այս մասին գրում է haqqin.az-ը: Պատգամավորի խոսքով՝ ներկայումս ինքնավարությունը ծանր տնտեսական դրության մեջ է այն բանի հետ կապված, որ կենտրոնական կառավարությունը վերահսկողության տակ է վերցրել նավթային եկամուտները, Քրդստանի մյուս եկամուտները, վերահսկողություն է սահմանել օդանավակայանների և սահմանային անցակետերի նկատմամբ: Սաբերի խոսքով՝ տնտեսական խնդիրը լուծել հնարավոր չէ, «քանի դեռ չեն լուծվել ռազմական և քաղաքական խնդիրները»: «Ապագան պարզ չէ»,-եզրափակել է պատգամավորը:

1in.am
25-10-2017 23:29