ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

26-10-2017 09:02

ԽՈՅԵՐ Չարժե այսօր սիրելիին պատմել ձեր բոլոր անհաջողությունների մասին, որոնց հանդիպել եք վերջին շրջանում: Դա կարող է նրան բարկացնել եւ անհանգստացնել: ՑԼԵՐ Օրն ավելի լավ է անցկացնեք ընտանիքի անդամների հետ: Մոռացեք հին վեճերը եւ հաշտվեք տանեցիների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր բարեհաջող օր է, որպեսզի սիրելիի հետ գնաք գնումների: Աշխատեք ոչ միայն գնել այն, ինչ ձեզ պետք է, այլեւ հաճույք ստանալ գործընթացից: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր սիրելին ձեզ հետ շփելիս չի հասկանա ձեր խոսքերը եւ թե ինչ նկատի ունեք դուք, անգամ եթե պարզ ու անկեղծ խոսեք նրա հետ: Պարզապես այսօր դուք միանգամայն տարբեր լեզուներով կխոսեք իրար հետ: ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ հետաքրքիր գիրք կարդալ: Կարող եք անել դա միասին եւ բարձրաձայն: Դա էլ ավելի կմտերմացնի ձեզ եւ միասին քննարկելու թեմա կտա: ԿՈՒՅՍԵՐ Երջանկությունը հասարակ բաների մեջ է: Ըստ էության՝ այն, ինչ տեղի է ունենում ձեզ հետ, փոքրիկ հրաշք է, որին դուք այնքան եք սովորել, որ չեք նկատում այն: ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր անձնական եւ ընտանեկան կյանքում աստղերը բարեհաջող օր են խոստանում ձեզ: ԿԱՐԻճՆԵՐ Այսօր դուք պետք է շատ կարեւոր որոշում ընդունեք: Այնպես որ, նախքան այո կամ ոչ ասելը, խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ  Այսօր դուք արժանի այլընտրանք կգտնեք ձեր սիրելիին: Պարտադիր չէ, որ դա լինի նոր անձնավորություն: Միգուցե դա լինի հեռուստատեսային հաղորդում, աշխատանք նոր հոբբի եւ այլն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Այսօր սիրելին կցանկանա ավելի շատ քնքշություն, ուշադրություն եւ ջերմություն ստանալ ձեր կողմից: Աշխատեք բավարարել նրա այդ ցանկությունները: ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր կպարզեք, որ ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք պատկերացնում էիք: Ոչ լավն է, ոչ՝ վատը, պարզապես այլ է: ՁԿՆԵՐ Եթե ինչ-որ բան ունեք ձեր սիրելիին խոստովանելու եւ նրանից ներում ստանալու, ապա արժե անել դա հենց այսօր, քնաի որ դրա համար բարեհաջող պայմաններ կստեղծվեն: Աղբյուրը՝ Liza.ua

style.news.am
26-10-2017 09:02