Քիմ Քարդաշյանի երրորդ երեխան կծնվի մինչ Սուրբ Ծնունդ

26-10-2017 10:43

Ամբողջ ամառ արեւմտյան մամուլը գրում էր, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ է գալու 2018 թվականի հունվարի սկզբին: Բայց, ինչպես հաղորդում են UsWeekly-ի աղբյուրները, փոխնակ մայրը պատրաստվում է ծննդաբերել մինչ Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ աշխարհը Քրիստոսի հայտնության տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, հետեւաբար՝ փոքրիկը լույս աշխարհ է գալու դեկտեմբերի վերջին: Փոխնակ մայրը Ի դեպ, երեկ Քիմ Քարդաշյանն անկարկել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երկվորյակ են ունենալու: «Որեւէ մեկը գիտի՞, թե որտեղ են պատրաստում լավագույն երկտեղանոց մանկական սայլակները: Պետք է ոչ թե նորածնի, այլ նորմալ չափի»,- գրել է նա Twitter-ում: Հայուհու գրառումը բուռն քննարկման է արժանացել: Օգտատերերից շատերը կարծում են, որ Քիմն ու Քանյեն երկվորյակ են ունենալու, մյուսներն էլ հակված են մտածել, որ սայլակը Նորթի եւ Սեյնթի համար է:

style.news.am
26-10-2017 10:43