Հայ բռնցքամարտիկներն անմասն մնացին մեդալներից

26-10-2017 16:07

Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին մրցելույթները: Թուրքիայում ռինգ մտած հայաստանցի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում էր միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որը քառորդ եզրափակչում զիջեց հունգարացի բռնցքամարտիկին եւ դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից:

1in.am
26-10-2017 16:07