ԱՄՆ–ում գինեկելոգն իր սերմնահեղուկով 50 կնոջ է բեղմնավորել, առանց նրանց գիտության

26-10-2017 18:08

ԱՄՆ Ինդիանայի նահանգում նախկին բժշկին մեղադրում են սեփական սերմնահեղուկով կանանց բեղմնավորելու մեջ, հայտնում է New York Post–ը: Վերարտադրողական բժշկության ոլորտում աշխատող 78-ամյա Դոնալդ Քլայնի գործով դատական լսումները կկայանան դեկտեմբերի 14-ին: Փաստաբանների խոսքով՝ տղամարդը մտադիր է խոստովանել իր մեղքը: Հետաքննության վարկածով բժիշկը 1970-ական թվականների սկզբից իր սերմնահեղուկով առնվազն 50 կնոջ է բեղմնավորել: Ընդ որում, կանայք կարծում էին, որ գինեկոլոգն իրենց բեղմնավորել է սերմնահեղուկի բանկից վերցրած սպերմայի միջոցով: Բժիշկը նման ծայրահեղ քայլի է դիմել դոնորական նյութի բացակայության պարագայում: Իրավապահները պարզել են, որ Դոնալդ Քլայնը առնվազն իր 2 պացիենտի երեխաների կենսաբանական հայրն է: Սակայն քննությունը դեռ չի ավարտվել, ուստի, հնարավոր է, որ նման երեխաների թիվն ավելի մեծ է: Թե ինչ պատիժ է սպառնում 2009-ին թոշակի անցած գինեկոլոգին, դեռեւս հայտնի չէ: Ինդիանայի նահանգի օրենքով բժիշկներին արգելված չէ իրենց պացիենտների համար դոնոր դառնալ:

med.news.am
26-10-2017 18:08