Որտե՞ղ է կիրառվում զանգվածային զուգահեռ սեկվենավորումը

26-10-2017 19:11

Նոր սերնդի սեկվենավորման տեխնոլոգիայի ստեղծումը (այն նաեւ կոչում են զանգվածային զուգահեռ սեկվենավորում) արդեն այսօր շատ բան է փոխել գիտության բազմաթիվ ոլորտներում, ու ապագայում այդ տեխնոլոգիաները ավելի կարեւոր դեր են կատարելու: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմել է ԴՆԹ փորձաքննության մասնագետ Մարի Ալլենը (Շվեդիա)՝ արդեն այսօր ակտիվ գործածվում են բժշկության, քրեագիտության, հնագիտության ու շատ այլ բնագավառներում: Փորձագետը բացատրեց, որ սեկվենավորման տեխնիկայի օգնությամբ հնարավոր է որոշել ԴՆԹ ու ՌՆԹ նուկլեոտիդային հաջորդականությունն ու ստանալ դրա առաջնային կառուցվածքի ֆորմալ նկարագրությունը: Անցյալում տեխնոլոգիաները հնարավորություն էին տալիս «կարդալ» գենոմի ընդամենը մի քանի հատվածներ, իսկ հիմա հնարավոր է միաժամանակ մշակել բազմաթիվ մասեր՝ ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր: ԴՆԹ մեկ փորձաքննությունը կարող է մեկ օրից ավելին տեւել, բայց նոր սարքավորումների շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրականացնել բազմաթիվ փորձաքննություններ: Սեկվենավորման նոր սերնդի տեխնոլոգիան ո՞ր ոլորտներում է այսօր կիրառվում Նշենք, որ զանգվածային զուգահեռ սեկվենավորման համար անհրաժեշտ սարքավորում կա նաեւ Հայաստանում, ու հիմա մի քանի մասնագետներ անցնում են վերապատրաստում, որպեսզի սովորեն ճիշտ օգտվել դրանից: Մարի Ալլենը բացատրեց, որ ԴՆԹ հետազոտության մեջ ամենաբարդ հարցը ստացված տվյալները հասկանալն ու ճիշտ մեկնաբանելն է: Եթե օրինակ հետազոտության ընթացքում հիվանդի մոտ հայտնաբերվել են տասնյակ մուտացիաներ, պետք է կարողանալ հասկանալ, թե ինչի համար են պատասխանատու այդ մուտացիաները ու դրանցից որոնք են վտանգավոր հիվանդի համար: Առանց ճիշտ մեկնաբանության՝ գենոմի հետազոտությունը ոչինչ չի տա:

med.news.am
26-10-2017 19:11