Ի՞նչ անել երջանիկ դառնալու համար

26-10-2017 20:25

Ազատվե՛ք ձեր վախերից Վախը պատրանք է: Այն անգամ գոյություն չունի: Դուք ինքներդ եք ստեղծում այն: Այն չի կարելի տեսնել կամ շոշափել կամ ազատվել դրանից փողով ու դեղերով: Դա մարդկային կյանքի պարզ իրականություն է: Վախը միայն ձեր գլխում է: Յուրաքանչյուր մարդ զգում է այն, սակայն հաղթողները թույլ չեն տալիս, որ վախը կաթվածահար անի իրենց: Նրանք հաղթահարում են վախը եւ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի հասնեն իրենց նպատակին: Կյանքը չափազանց կարճ է վախերի վրա կենտրոնանալու համար: Մյուս կողմից՝ վախը աճ է: Մաքրեք ձեր բանականությունը, նայեք ձեր հեռանկարներին եւ հասկացեք, որ անգործությունը վախից վատ է, քանի որ դուք վախենում եք ձախողումից: Անգործությունը խանգարում է կյանքը հիասքանչ դարձնել: Բա՛ց թողեք անցյալը Անցյալով ապրել՝ չի նշանակում առհասարակ չապրել: Դա շատ ուժ է խլում, ցավ է պատճառում եւ մի փոքր էլ խելագարեցնում: Բայց անցյալի սխալներին կամ կորցրած իրերին թույլ մի՛ տվեք ձեզ տագնապահար անել: Այդ ամենը ձեր հետեւում է մնացել: Անցյալն իմաստ չունի: Դա պատրանք է, հայեցակարգ, որը մենք կիսում ենք, քանի որ այն մեզ օգնում է կարգուկանոն հաստատել մեզ շրջապատող աշխարհում: Դա իրականություն չէ: Անցածն անցած է: Գոյություն ունի միայն ներկան: Հնարավոր է՝ ներկան սարսափելի է: Հնարավոր է, որ նախկինում դուք իդեալական ընկերուհի եք ունեցել կամ լավ աշխատանք, սակայն հիմա ամեն բան կորցրել եք: Ի՞նչ անել: Դուք չեք կարող վերադառնալ երջանկության այն մակարդակին, եթե հիմա խորասուզվեք ձեր բացասական մտքերի եւ զգացմունքների մեջ: Եզրակացություններ արեք եւ սկսեք քայլեր ձեռնարկել վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար: Թողեք աշխատանքը, որը ձեզ դժբախտացնում է Միջինում մարդուն 30 հազար օրվա կյանք է տրված: Դրանցից 10 հազարը նա ծախսում է աշխատանքի վրա: Եթե այդ աշխատանքը նրա համար բեռ է, ապա այդպես ապրելը խելահեղություն է: Ինչու՞ են մարդիկ կամավոր կյանքի 1/3-ը ծախսում դժբախտ լինելու վրա: Լսեք ձեր սրտին եւ ներքին ձայնին, եւ ձեր աշխատանքը անժամանակ կթվա: Գտեք այնպիսի աշխատանք, որը ձեզ կոգեշնչի: Աշխատանք, որից դուք հաճելի հոգնածություն կզգաք եւ որին առավելագույնս կնվիրվեք: Դուք պետք է սիրեք այն, ինչով զբաղվում եք: Դուք կարող եք արմատապես փոխել ձեր կյանքը՝ թողնելով ատելի աշխատանքն ու սկսեք զբաղվել նրանով, ինչը սիրում եք: Աղբյուրը՝ Creu

style.news.am
26-10-2017 20:25