Արամ Գաբրիելյանովը ներդրում է արել հոսքային տեսածառայությունում

26-10-2017 21:28

News Media հոլդինգի սեփականատեր Արամ Գաբրիելյանովը ներդրում է արել տեսահեռարձակումների համար նախատեսված Hype բջջային հարթակում: Այն օգտատերերի համար ուղիղ եթերում կապահովի հոսքային տեսախաղեր, նորություններ, հեռարձակումներ դեպքերի վայրերից: Գործարքի արժեքը գնահատվում է 3 մլն դոլար, հայտնում է Kommersant-ը: Նախագիծը հանդիսանում է առանձին բիզնես միավոր և չի մտնում News Media հոլդինգի մեջ: Հարթակը հիմնադրվել է «Չեմպիոնատ.com»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Կազակովի կողմից այս տարի: Hype-ն արդեն բջջային հավելվածներ ունի iOS-ի և Android-ի համար:

1in.am
26-10-2017 21:28