Վիրաբույժները կարել են մանածագործական մեքենայով պոկված գլխամաշկը (ֆոտո)

26-10-2017 21:46

Ճապոնացի վիրաբույժները բարեհաջող վիրահատել են կնոջը, որի մոտ դժբախտ պատահարի հետեւանքով ամբողջովին պոկվել էր գլխամաշկը: Սա երկրում երկրորդ նմանատիպ վիրահատությունն է, որի մասին գիտեն բժիշկները: Դեպքը նկարագրվել է BMJ Case Reports ամսագրում: Կնոջ մազերը հայտնվել էին մանածագործական մեքենայի մեխանիզմի մեջ: Գլխամաշկը մինչեւ քիթը պոկվել էր՝ աջ ականջի մի մասի, աջ հոնքի եւ ձախի մի հատվածի հետ մասին: Արդեն 4 ժամ անց պլաստիկ վիրաբույժները գլխամաշկը նորից կարել էին: Նորմալ արյան շրջանառությունը հաջողվել էր վերականգնել միայն գլխի աջ հատվածում: Նրանք չեն կարողացել նաեւ նորից միացնել վնասված նյարդերը: 2 շաբաթ անց ձախ աչքում 3х4 սմ չափով նեկրոտիկ շրջան էր գոյացել: Վիրաբույժները հեռացրել էին մահացած հյուսվածքները՝ դրանց տեղում կնոջ մարմնի այլ հատվածների մաշկից «կարկատան» դնելով: Վիրահատությունից 2 ամիս անց կինն իրեն լավ էր զգում, նրա մազերը սկսել էին աճել: Ձախ կողմում դրանք ավելի քիչ են, ինչը պայմանավորված է արյան շրջանառության խանգարմամբ: Մեկ տարի անց կնոջ վիճակը զգալի բարելավվել է: Մազերը շարունակում են աճել, նա կարողանում է բացել ու փակել աչքերը, բարձրացնել աջ հոնքը եւ կնճռոտել ճակատը: Բացի այդ, վերականգնվել է գլխամաշկի զգայունությունը: Այդ ամենը վկայում է այն մասին, որ նյարդերը կարողացել են ինքնուրույն վերականգնվել, պարզաբանում են աշխատանքի հեղինակները:

med.news.am
26-10-2017 21:46