Մարկուս Միլերի ֆանտաստիկ համերգով տրվեց Yerevan Jazz Fest-ի մեկնարկը (ֆոտո/վիդեո)

26-10-2017 23:07

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մեկնարկեց Yerevan Jazz Fest 2017-ը: Փառատոնը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ֆանտաստիկ ելույթով բացեց ջազային մեգաաստղ Մարկուս Միլերը: Նախքան համերգի մեկնարկը, ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն ընդգծեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանավորումն ավելի լավ դժվար էր պատկերացնել, քան նման համերգ կազմակերպելը: Դեսպանն իր խոսքում հայերին ջազի հետ համեմատեց. «Հայերն ինչ-որ առումով նման են ջազին: Ջազը երբեմն խախտում է կանոնները, համադրում է նորն ու ավանդականը, եւ երբ ես ուզում հիշել կանոնները խախտելու, նորարարություններ անելու մասին, ես հիշում եմ հայերին»: Ի դեպ, այս տարի  Yerevan Jazz Fest-ը կուղեւորվի նաեւ Գյումրի: Փառատոնի շրջանակներում եւս մեկ մեգաաստղի ելույթ է սպասվում: Նոյեմբերի 3-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Գոնսալո Ռուբալկաբան: Շուշան Շատիկյան Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

style.news.am
26-10-2017 23:07