Չինական McDonald’s-ը վերանվանվել է

26-10-2017 23:53

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը փոխել է իր չինական մասնաճյուղի անունը, հայտնում է CNN-ը: Ամերիկյան ընկերությունը որոշել է փոխել նախորդ Maidanglao անվանումը, ինչը ցանցի անգլերեն անվան չինական թարգմանությունն է: Նոր անվանումը թարգմանվում է որպես «ոսկե կամարներ»: Պարբերականը հայտնում է, որ նոր անունն առաջացրել է այցելուների հակասական արձագանք:

1in.am
26-10-2017 23:53