Մինի զգեստով Քորթնի Քարդաշյանը՝ իր հեղինակային հավաքածուի շնորհանդեսին

27-10-2017 10:49

Քարդաշյաններից ամենաավագը՝ Քորթնին, նույնպես որոշել է գործարարությամբ զբաղվել: Քիմը եւ Քայլին կոսմետիկայի սեփական ապրանքանիշերն ունեն, Քլոեն տաբատների արտադրությամբ է  զբաղվում, իսկ Ռոբը՝ գուլպաների: Քորթնին էլ որոշել է համագործակցել PrettyLittleThing հագուստի ապրանքանիշի հետ: Երեկ Լոս Անջելեսում կայացել է ապրանքանիշի եւ աստղի համագործակցության արդյունքում ծնված առաջին հավաքածուի շնորհանդեսը: Քորթնին միջոցառմանը ներկայացել է իր իսկ հեղիանկած մինի զգեստով: Աղբյուրը՝ Spletnik Լուսանկարները՝ Getty Images, Instagram

style.news.am
27-10-2017 10:49