Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ

27-10-2017 11:19

Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ: Երգչուհին եւ նրա զուգընկերը՝ նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, նպատակ ունեն համատեղ բիզնես հիմնել: Բացի այդ, վերջերս հայտնի դարձավ, որ Ջեյ Լոն վաճառքի է հանել իր առանձնատունը եւ բնակարան է փնտրում Նյու Յորքում: «Ջեյը եւ Ալեքսը պատրաստվում են համատեղ բիզնես սկսել: Ալեքսը սպասում էր, որպեսզի ավելի լավ ճանաչի Լոպեսին եւ ցանկանա նրա հետ ամուսնանալ: Այժմ նա պատրաստ է դրան»,- Us Weekly-ին է պատմել զույգին մոտ կանգնած աղբյուրը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոպեսը պատմել էր Ալեքսի հետ սիրավեպի մասին: «Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի վառ շողալ: Ես ավելի լավն եմ դարձել որպես մարդ, որպես դուստր, որպես մայր եւ որպես զուգընկեր: Ես ուզում եմ ավելի լավը դառնալ: Մեր սիրավեպն իդեալական է: Ես սա ասում եմ առաջին անգամ: Այո, ես հարաբերություններ նախկինում էլ եմ ունեցել՝ լի սիրով եւ արկածներով, բայց այս հարաբերություններում ես եւ իմ զուգընկերը մեկս մյուսին ավելի լավն ենք դարձնում: Մենք լրացնում ենք միմյանց, դա մաքուր, իրական սեր է»,- ասել էր երգչուհին:

style.news.am
27-10-2017 11:19