Հայ թենիսիստներն անհաջողության են մատնվել Երևանում

27-10-2017 00:03

Երեւանում կայացել է թենիսի մինչև 18 տարեկանների ITF մրցաշար, որին մասնակցել է 14 երկրի 71 թենիսիստ: Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 9 մարզիկ: Նշենք, որ թենիսիստները հաջող հանդես չեն եկել եւ դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Տղաների մրցաշարում չեմպիոն դարձել է վրացի Միխայլո Կվանտալիանին: Նա եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Թերզյանին: Աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է ռուս Եկատերինա Նիկիֆորովան: Եզրափակչում նա առավելության է հասել իր հայրենակից Անաստասիա Զոլոտորեւայի նկատմամբ: Նոյեմբերին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սողոյանը, Դանիել Կարապետյանը, Եվա Ավետիսյանը եւ Միլենա Գեւորգյանն Իսպանիայում կմասնակցեն Մ 16 տարեկանների միջազգային մրցաշարի:

1in.am
27-10-2017 00:03