«12 տարվա դժոխք». սենսացիոն մանրամասներ՝ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնական կյանքից

27-10-2017 12:14

Star պարբերականը, վկայակոչելով իր ներքին աղբյուրները, սկանդալային բացահայտումներ է արել Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնական կյանքի վերաբերյալ: Ըստ կայքի տվյալների՝ Փիթն ամփսոսում է, որ երբեւէ կապ է ունեցել Ջոլիի հետ: Դերասանուհւ հետ կյանքը նա անվանել է «12 տարվա դժոխք»: «Ջոլին արհամարհում էր ամուսնուն եւ ուշադրություն հատկացնում միայն երեխաներին: Նրանք միմյանց դժբախտ էին դարձնում: Նրանց ամուսնությունը պարզապես սարսափելի էր»,- ամսագրին պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: Հիշեցնենք, որ Բրանջելինա զույգն ամուսնալուծվել է 2016 թվականի սեպտեմբերին: Այժմ դերասանուհին միայնակ է խնամում վեց երեխաներին, մինչդեռ Փիթն, ըստ որոշ տեղեկությունների, նոր սեր է գտել: 53-ամյա Բրեդ Փիթին սիրավեպ են վերագրում 21-ամյա բրիտանացի դերասանուհի էլլա Պերնելի հետ: Աղբյուրը՝ Elle

style.news.am
27-10-2017 12:14