Գարի Մադաթյանի զուգընկերուհի Մել Բին հայտնել է, որ նախկին ամուսինն իրեն թմրանյութեր է տվել

27-10-2017 13:07

Spice Girls-ի նախկին երգչուհի Մելանի Բրաունը, որը ներկայում հանդիպում է հայազգի հայտնի ոճաբան Գարի Մադաթյանի հետ, սկանդալային հայտարարություն է արել իր ամուսնալուծության գործով դատական նիստի ժամանակ: Երգչուհին պնդում է, որ նախկին ամուսինը՝ Ստիվեն Բելաֆոնտեն, իրեն թմրանյութեր է ստիպել ընդունել: Նշենք, որ ավելի վաղ Մել Բին հայտնել էր, որ Բելաֆոնտեն բռնություն է կիրառել իր նկատմամբ: Զույգն ամուսնացած է եղել 10 տարի: Այժմ Մելի կյանքում հայտնվել է Գարին: Երգչուհին այնքան երջանիկ է, որ նույնիսկ ցանկություն է հայտնել գալ Երեւան: Երեւանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ Մել Բին գրել էր իր Instagram-ում. «Ծնունդդ շնորհավոր, Երեւան: Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու»: Աղբյուրը՝ OK Magazine

style.news.am
27-10-2017 13:07