«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցչին կրկին կընտրեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծով

27-10-2017 13:38

Ինչպես նախորդ տարի՝ այս տարի էլ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը` www.eurovision.am կայքում:  

style.news.am
27-10-2017 13:38