592 գրամ քաշով ծնված աղջիկը 10 ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո ընտանիք է վերադարձել (ֆոտո)

27-10-2017 15:18

Փոքրիկ Միլան, որը ծնվել է 592 գրամ քաշով, հակառակ բոլոր կանխատեսումներին՝ ողջ է մնացել ու Monash Children’s Hospital հիվանդանոցում 10 ամիս անցկացնելուց հետո վերամիավորվել իր ընտանիքի ու երկվորյակ եղբոր հետ: Նոլան՝ երկվորյակների մայրը, վաղաժամ էր ծննդաբերել՝ հղիության 29-րդ շաբաթում: Աղջիկը ծնվել էր 529 գրամ քաշով: Մինչդեռ նրա երկվորյակ եղբայրը՝ Կայը, 1․5 կգ էր կշռում: Նրան շուտով ուղարկել էին տուն՝ ծնողների հետ միասին, իսկ աղջկան թողել էին հիվանդանոցում՝ նորածինների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 10 ամիս շարունակ Միլան տարբեր խնդիրներ է ունեցել՝ ինֆեկցիաներից սկսած մինչեւ թոքերի խնդիրներ: Բժիշկները նրա ծնողներին նախազգուշացրել էին, որ հրաշք ակնկալել չարժե. աղջկա ողջ մնալու հավանականությունը չափազանց ցածր էր: «Նա շարունակում էր մեզ հիշեցնել, թե ինչ ուժեղ է ինքն, ու որքան մեծ է նրա ապրելու ցանկությունը»,- պատմել է աղջկա մայրը: Հիմա Միլան ավելի քան 6 կգ է կշռում, ու 2 շաբաթ հետո նրան վերջապես դուրս կգրեն հիվանդանոցից:

med.news.am
27-10-2017 15:18