Հաղորդակցման ստրատեգիաները աքսորված հայերի նամակներում

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող  Հասմիկ Կնյազյանը «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 1950-ական թթ. պատմություն, առօրյա, հիշողություն» միջազգային գիտաժողովում ներկայացրեց «Հաղորդակցման ստրատեգիաները աքսորված հայերի նամակներում» թեման: Հասմիկը Կնյազյանը սովորել է Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանում:  Մշակութային մարդաբանը ներկայացրեց, թե ինչ մեթոդներ էին օգտագործում մարդիկ նամակներ գրելուց, նշանային համակարգեր, որպեսզի իրենց ցանկալի տեղեկատվությունը հնարավոր լինի հասցնել հարազատներին: Ստալինյան բռնաճնշումների տարիներին գրված նամակների մեթոդաբանության ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ տեսանյութում:

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող
27-10-2017 16:45