Ուեյն Ռունին հավաքարարի կարգավիճակում. Անգլիացի լեգենդը կրում է պատիժը

27-10-2017 17:37

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որը հանդես է գալիս «Էվերթոնում» շարունակում է կրել դատարանի կողմից նշանակված պատիժը կատարելով հանրային աշխատանք: Անցորդները նրան նկատել են այգիներից մեկում տերևներ հավաքելուց և նստարանները ներկելուց: 2017 թվականի օգոստոսին դատարանը հարբած ավտոմեքենա վարելու համար Ռունիին երկու տարով զրկել էր վարորդական իրավունքից և նշանակել 100 ժամյա հանրային աշխատանք: Նշենք, որ Ռունին զբոսայգի է եկել 200 հազար ֆունտ արժեք ունեցող «Աուդի» ավտոմեքենայով:

1in.am
27-10-2017 17:37