Կիոկուշին կարատերի յուրահատուկ առաջնությունը Երևանում

28-10-2017 16:33

Այսօր Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց կիոկուշին կարատեի 12-րդ Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում են 300 մարզիկներ Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից, Ռուսաստանից և Վրաստանից: Այս առաջնությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին և երկրորդ տեղեր գրաված կարատեիստները հնարավորություն կստանան մասնակցելու եկող տարվա ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

1in.am
28-10-2017 16:33