Քիմ Քարդաշյանը վիճել է ամուսնու հետ իր ծննդյան օրը

29-10-2017 14:04

Վերջին շրջանում Քիմ Քարդաշյանի բախտն այնքան էլ չի բերում: Նույնիսկ իր ծննդյան օրը ռեալիթի շոուի աստղը չի կարողացել տոնել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: 37-ամյակի առիթով Քիմը սրահ էր վարձակալել Լոս Անջելեսում հայկական խոհանոցով ռեստորանում և պատվիրել հիասքանչ տորթ: Սակայն ծնունդից մեկ շաբաթ առաջ նա ցնցում է ապրել, որը փչացրել է նրա տրամադրությունը: Նրա տան տարածք էին ներխուժել չարագործները, կոտրել տան մոտ կանգնած երկու մեքենաներն ու գողացել այնտեղից ամեն ինչ: Անվտանգության աշխատակիցները խոչընդոտել էին նրանց՝ տուն ներթափանցելուն: Այդ միջադեպի պատճառով աղմկոտ երեկոն չեղարկվել էր, որոշվել էր նույն ռեստորանում հանգիստ երեկույթ անցկացնել, սակայն դա էլ չէր հաջողվել: Ճանապարհին Քիմը վիճել էր ամուսնու հետ: Նա պահանջել էր անվտագության ուժեղացում, իսկ Քանյեն հրաժարվել էր վիթխարի գումար ներդնել անիմաստության մեջ: Նշվում է, որ ռեստորանում նրանք եղել են անտրամադիր, միմյանց չեն նայել:

1in.am
29-10-2017 14:04