Լապլանդիայում կառուցել են հյուրանոց-տնակներ, որտեղից կարելի է հետևել հյուսիսափայլերին

29-10-2017 15:01

Ֆիննական Levin Iglut Golden ընկերությունը Լապլանդիայում կառուցել է հյուրանոց-ճամբար: Բունգալո-տնակներից կազմված հյուրանոցային համալիրի այցելուները կարող են թափանցիկ առաստաղից ու պատերից հետևել հյուսիսափայլերին: Բոլոր տեսակի հարմարություններով համարներում մեկ գիշերն արժի 460 դոլար: Ֆինլանդիան համարվում է այդ բնական երևույթին հետևելու համար լավագույն վայրերից մեկը:  

1in.am
29-10-2017 15:01