Դավիթ Թորոսյան. Բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է

29-10-2017 15:30

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից: Մարզչի կարծիքով՝ բռնցքամարտի մակարդակը բավականին իջել է. «Նոր պոտենցիալով մարզիկներ չեմ տեսնում: Սա բարդացնում է նաեւ հավաքականի աշխատանքը: Տխրում եմ այս պատկերից: Ամբողջ ծանրությունն իմ ուսերին է մնում որպես ազգային թիմի մարզիչ, չնայած ես չեմ տրտնջում: Ցավալի է, բայց խոսքը միայն մեծահասակների մասին չէ: Աճող սերնդի վիճակը սարսափելի է: Ակնկալիքներ բացարձակ չունենք, հավաքականի տղաներին փոխարինողներ չկան»,- ասել մարզիչը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում: Ազգային թիմի տղաներից առաջնությանը մասնակցել են միայն մի քանիսը: Թորոսյանը նշել է, որ նրանք իրենց հավասարը չունեն. «Մրցակցություն չկա: Հավաքականների տղաներն իրենց վարպետությամբ միանգամից տարբերվում են»,- նշել է մարզիչը: Դավիթ Թորոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառներն ավելի խորքային են, որտեղ իրենց մեղքն ունեն մարզիչները:

1in.am
29-10-2017 15:30