Live. Պատանդառություն Արմավիրի մանկապարտեզում

30-10-2017 19:02

Դանակով զինված անձը հոկտեմբերի 30—ին հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 16.25-ին: Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է: Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին: Նա պահանջում է իր նախկին կնոջը:

1in.am
30-10-2017 19:02