Brent տեսակի նավթի գինը 2015 թ.-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 61 դոլարի սահմանը

31-10-2017 23:57

Հոկտեմբերի 31-ի սակարկությունների ժամանակ Brent տեսակի նավթի գինը 2015 թ. հուլիսի 3-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 61 դոլարի սահմանը: Դա կապված է նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+ գործարքի ժամկետի երկարաձգման սպասման հետ: Առևտրի տվյալներով՝ մեր ժամանակով 22.02-ի դրությամբ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0,87%-ով՝ մինչև 61,13 դոլարի: Նավթի գնաճին նպաստել են նաև ԱՄՆ-ում հորատման սարքավորումների թվի կրճատումը և ամերիկյան ածխաջրածնային պաշարների աստիճանական նվազումը: Ըստ ՕՊԵԿ+ համաձայնագրի՝ նավթ արդյունահանող երկրները պարտավորվում էին արդյունահանման ծավալները կրճատել օրական 1,8 մլն բարելով:

1in.am
31-10-2017 23:57