Բիշքեկն այլընտրանք է փնտրում ԵԱՏՄ-ին

01-11-2017 10:12

Ղրղըզստանն ու Ուզբեկստանը նոր տրանսպորտային միջանցք (Տաշքենտ-Օշ-Կաշգար) են բացել՝ դեպի Չինաստան բեռնափոխադրումների համար: Դա երեք երկրները միացնող ամենակարճ ճանապարհն է: Այժմ հերթը Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարությանն է: Փորձագետների կարծիքով՝ տրանսպորտային միջանցքը կարևոր է երեք երկրների միջև հարաբերությունների զարգացման համար, և այն ունակ է մեծ դեր խաղալ Տաշքենտի հետ Բիշքեկի մերձեցման գործում, որը անհարմարավետության զգացում ունի ԵԱՏՄ-ում՝ Աստանայի հետ ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»: Տաշքենտ-Օշ-Կաշգար երթուղու երկարությունը կազմում է 900 կմ: Պիլոտային նախագծի մեկնարկը տվել են երեք երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները:

1in.am
01-11-2017 10:12