Վայնասուն Ադրբեջանում. «Հայաստանը»՝ «Ատլետիկո»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ

01-11-2017 00:15

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում տեղի ունեցած «Ատլետիկո»-«Ղարաբաղ» հանդիպումը նշանավորվել է ոչ միայն անակնկալ արդյունքով: Մասնավորապես, Հյուսիային տրիբունայում, դարպասի հետևում եղել է ցուցապաստառ, որի վրա գրված է եղել «Արմենիա»: Մասնավորապես մի խումբ հայ երկրպագուներ այս ցուցապաստառով երկրպագել են «Ատլետիկոյին»: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հանդիպման ժամանակ հայերը նման քայլով դիմել են ակնհայտ սարդանքի: «Ատլետիկո»-«Ղարաբաղը» հանդիմումն ավարտվել է ոչ-ոքի 1:1:

1in.am
01-11-2017 00:15