Այաթոլլա Խամենեին սահմանափակել է բալիստիկ հրթիռների հեռահարությունը

01-11-2017 00:59

Իրանի բանակի երկու բարձրաստիճան հրամանատարներ հայտարարել են, որ հոգևոր առաջնորդ, բանակի գերագույն գլխավոր հրամանատար, այաթոլլա Ալի Խամենեին սահմանափակել է տեղական արտադրության բալիստիկ հրթիռների հեռահարությունը մինչև 2 հազար կմ-ի: Հայտնի չէ, թե սահմանափակումների վերաբերյալ հրահանգը երբ է տրվել: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իրանական հրթիռային ծրագրին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը:

1in.am
01-11-2017 00:59