Լրագրողների համար ստեղծվում է երեք միջավայր. Արա Սաղաթելյան

01-11-2017 13:57

Լրագրողների համար ստեղծվում է երեք միջավայր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում  նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: «Լրագրողներին ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, համակարգիչներ, պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն և այլն: Կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել, աշխատել, դիտել հանձնաժողովների և ԱԺ նիստերը», -ասաց Արա Սաղաթելյանը:

1in.am
01-11-2017 13:57