Թուրքիան մտադիր է ստեղծել թյուրքալեզու պետությունների ՄԻՊ միավորում

01-11-2017 19:02

Թուրքիայի Հանրային վերահսկողության կոմիտեն մտադիր է ստեղծել թյուրքալեզու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների միավորում: Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը, հավելելով, որ նոր ստեղծվելիք միավորման մեջ մտնելու է նաև Ադրբեջանը: Նշվում է, որ նոր նախաձեռնությունը թուրքական կողմը սկսել է Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ խորհրդակցելուց հետո: Այս կապակցությամբ արդեն ընթացիկ տարվա վերջում նախատեսվում է հանդիպում անցկացնել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ՄԻՊ-երի մասնակցությամբ:

1in.am
01-11-2017 19:02