Խամենեին բոլոր մուսուլմաններին Իսրայելի դեմ պայքարի կոչ է արել

01-11-2017 20:41

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին բոլոր մուսուլմաններին Իսրայելի դեմ պայքարի կոչ է արել: Այդ մասին նա գրել է նամակում, որը հասցեագրել է Մուսուլման գիտնականների միջազգային միությանը: Իրանցի առաջնորդն ընդգծել է, որ Իսրայելի ոչնչացման անմոռանալի պարտականությունը դրված է ողջ մուսուլմանական աշխարհի ուսերին: Անգլերենով գրված նամակը հրապարակվել է Ալի Խամենեիի պաշտոնական կաքում: Խամենեին ընդգծել է «զավթիչ սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի տարբեր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը»: Իրանցի առաջնորդի խոսքով՝ «Պաղեստինի փրկության մասին աստվածային խոստումը երաշխավորում է այդ պայքարում վերջնական հաղթանակ»:

1in.am
01-11-2017 20:41