iPhone X-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին

02-11-2017 07:58

Apple ընկերության հոբելյանական iPhone X մոդելի սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին: Դա նպաստել է ֆոնդային շուկայում ամերիկյան ընկերության արժեթղթերի գնի կտրուկ աճին: iPhone X-ի նախնական պատվերների թիվը ռեկորդային ցուցանիշ է գրանցել ԱՄՆ-ում, Ասիայում և Եվրոպայում: Համաձայն կանխատեսումների՝ ընկերությունը վաղը շուկա դուրս կբերի 2-3 միլիոն iPhone X սմարթֆոն, իսկ նոյեմբերի երկրորդ կեսին՝ ևս 25-30 միլիոն:

1in.am
02-11-2017 07:58