Ո՞ւր ենք մենք գնում վարկերի այսպիսի շալակով. Մելքումյանը՝ Ջանջուղազյանին

02-11-2017 10:59

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է, թե ինչպիսին է եղել վարկերի և դրամաշնորհների արդյունավետությունը: «Մինչեւ տարեվերջ մեր պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 58,8 տոկոս, սա պաշտոնական հայտարարություն է: Ֆինանսների նախարարն առաջարկում է նոր հարկաբյուջետային կանոններ: Ես համոզված եմ, որ հաջորդ տարի պետական պարտքը 60 տոկոսից անցնելու է, քանի որ հաջորդ տարվա բյուջեի մասին է խոսքը, անցած վարկերի եւ դրամաշներհների արդյունավետությունն ինչպիսի՞ն է եղել, ո՞ւր ենք մենք գնում վարկերի այսպիսի շալակով»,- այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պատգամավորը՝ դիմելով հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

1in.am
02-11-2017 10:59