«Doing business»-ում մենք ու Բելգիան իրար կողք ենք, բայց ընդունում ենք՝ նեղ տեղեր ունենք. վարչապետը՝ նահանջի մասին

02-11-2017 16:10

Արդյունքները բավարար չեն եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի հրապարակած «Doing business 2018» զեկույցին, որում Հայաստանը նահանջ է արձանագրել 9 կետով: Վարչապետի խոսքով՝ Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարությամբ զբաղվելու 2018թ. զեկույցը, որը ցույց է տալիս՝ գնահատման ժամանակահատվածում արձանագրվել է նահանջ 9 կետով:

1in.am
02-11-2017 16:10