Առաջին բեռնատար գնացքը ԲԹԿ երկաթուղիով ժամանել է Կարս

03-11-2017 11:03

Առաջին բեռնատար գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիով ժամանել է Կարս: Գնացքը Ադրբեջանից Կարս ճանապարհն անցել է 40 ժամում: Հաղորդվում է, որ ԲԹԿ նոր երկաթուղիով անցած առաջին բեռնատար գնացքը ճանապարհ էր ընկել ղազախական Կոկշետաուից հոկտեմբերի 24-ին: Գնացքը կազմված է 32 բեռնակղից, որոնք լցված են հացահատիկով: Գնացքի ուղևորության վերջնակետը կդառնա թուրքական Մերսին քաղաքը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կայացել է հոկտեբերի 30-ին, Բաքվում:

1in.am
03-11-2017 11:03