«Հաջորդը դու». Շանթի ընկերներից Ալեք Պողոսյանն ազատ արձակվեց

03-11-2017 13:51

2013 թվականի նոյեմբերի 5-ին Անանիմուսների երթի ժամանակ, Շանթ Հարությունյանը և նրա գաղափարակից ընկերները կալանավորվեցին և դատապարտվեցին տարբեր ժամկետներով ազատազրկման: Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նա ունի հինգ երեխա, այս տարիների ընթացքում կինը միայնակ է հոգացել բոլոր ծախսերը: Փաստացի տան միակ կերակրողին դատապարտելով անազատության՝ այս ընտանիքը թողնվեց դժվարին կացության մեջ: Ալեք Պողոսյանը Կոշ քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց: Ալեք Պողոսյանի ընտանիքին կարող եք ծանոթանալ  «Հաջորդը դու» ֆիլմում՝ 40:20 րոպեից:

Lragir.am
03-11-2017 13:51