Թուրքիան Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների լիարժեք իրավունք ունի. Էրդողան

03-11-2017 18:43

Թուրքիան Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների լիարժեք իրավունք ունի: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես նշել է Էրդողանը՝ Թուրքիան կոչնչացնի Սիրիայի և Իրաքի տարածքներում բոլոր ահաբեկչական կազմակերպություններին: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր թույլ չի տա, որպեսզի իր սահմաններին ստեղծվի ահաբեկիչների միջանցք: Նշենք, որ Թուրքիան սկսել էր ռազմական տեխնիկա կուտակել սիրիական սահմանին հունիսի 21-ին: Ռազմական տեխնիկան կենտրոնացել էր թուրքական Քիլիս նահանգում, որը սահմանակից է սիրիական տարածքին: Այն վերահսկվում է YPG-ի և PYD-ի ջոկատների կողմից:

1in.am
03-11-2017 18:43