Թուրքմենստանը ցանկանում է «Գազպրոմի» օգնությամբ գազ մատակարարել ԱՊՀ և Եվրոպա

03-11-2017 21:25

«Թուրքմենգազի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միրատ Արչաևն Աշխաբադում անցկացվող «Թուրքմենստանի նավթն ու գազը-2017» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքմենստանը պատրաստ է գազ մատակարարել ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի երկրներ «Միջին Ասիա-Կենտրոն» գազատարով: Նրա խոսքով՝ հյուսիսային ուղղությամբ առկա է գործող գազատարների համակարգ: «Գնորդների և տարանցիկ երկրների հետ փոխընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում, այդ գազատարը պոտենցիալ կերպով կարող է գործի դրվել Թուրքմենստանից ԱՊՀ-ի և Արևելյան Եվրոպայի երկրներ բնական գազի մատակարարումների իրականացման համար»,-նրա խոսքերն է մեջբերում Interfax-ը: Արչաևը նշել է, որ հարավային ուղղությամբ ևս 2 գործող գազատարներով բնական գազը կարող է մատակարարվել նաև Իրանի հյուսիսային շրջանների սպառողներին: Նրա խոսքով՝ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան կնպաստի գլոբալ էներգետիկ անվտանգության կայուն ճարտարապետության ստեղծմանը:

1in.am
03-11-2017 21:25