Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ

04-11-2017 15:39

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Ինչպես  տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:  

1in.am
04-11-2017 15:39