Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

05-11-2017 11:30

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթանում է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Սկրեչ մրցաձեւում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանցի մարզիկը զիջել է միայն Բելգիայի ներկայացուցչին:

1in.am
05-11-2017 11:30